«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ջեռուցման ժամանակահատվածում բաժանորդների շրջանում շմոլ գազից թունավորումների հետևանքով դժբախտ պատահարներից խուսափելու համար, Ընկերությունը իրականացնում է բաժանորդների գազից օգտվելու անվտանգության կանոնների հրահանգավորում-դասընթաց: Դասընթացները կիրականացվեն բացարձակ անվճար հիմունքներով, ժամանակակից սարքավորումներով կահավորված լսարանում: Ցանկացողները մասնակացության համար կարող են հայտագրվել զանգահարելով
(047) 95-60-07 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-13:00: