Ներտնային ցանցը սպասարկող փականագործների այցելությունները ժամանակավորապես իրականացվում են միայն վթարային ահազանգ ստանալու դեպքում:

 Հարգելի բաժանորդներ, «Արցախգազ» ՓԲ Ընկերությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, հնարավորության սահմաններում, Ընկերության կողմից բաժանորդների բնակարաններ այցելությունները հասցվել են  նվազագույնի: Այս ժամանակահատվածում բնակիչների հետ հավելյալ շփումներից խուսափելու նպատակով ներտնային ցանցը սպասարկող փականագործների այցելությունները ժամանակավորապես իրականացվում են միայն  վթարային ահազանգ ստանալու դեպքում:

Տարբեր տեսակի շահարկումներից, ապատեղեկատվությունից խուսափելու և անվտանգության նկատառումներիրց ելնելով իրազեկում ենք նաև, որ «Արցախգազ» ՓԲԸ ներտնային ցանցի փականագործներն ու հսկիչներն ունեն համապատասխան վկայականներ և նախքան բաժանորդի բնակարան մուտք գործելը պարտավոր են ներկայացնել դրանք, չներկայացնելու դեպքում բաժանորդները իրավունք ունեն չթույլատրել վերջիններիս մուտքը բնակարան: Վկայականում առկա տեղեկատվությունը կարող եք ճշտել՝ զանգահարելով շուրջօրյա գործող 1-04 վթարակարգավարական ծառայություն: