Վթարային գազանջատում Ստեփանակերտ քաղաքում
<<Արցախգազ>> ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ գազաբաշխիչ ցանցում տեղի ունեցած վթարի պատճառով Ստեփանակերտ քաղաքի  Ս. Դավիթ 1-77 կենտ, Վ. Մամիկոնյան 43, Ալվարյան, Իոսիֆյան, Պ. Սևակ 2-10 զույգ թաղամասերի բնակիչ-բաժանորդների և հիմնարկ ձեռնարկությունների գազմատակարարումը ժամանակավորապես  (նախնական տվյալներով ոչ ուշ քան 17.07.2020թ.-ի ժամը 16:00) դադարեցվել է:
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները վթարի հետևանքները չեզոքացնելու և գազամատակարարումը վերականգնելու նպատակով: