Հրապարակվել են ՙԱրցախգազ՚ ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների քանակի և արժեքի մասին տեղեկատվությունները

Հարգելի բաժանորդներ տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արցախգազ» ՓԲԸ կողմից մատակարարված բնական գազի քանակի, ինչպես նաև Ընկերության կողմից մատուցված ներտնային ցանցի սպասարկման ծառայության արժեքի մասին տեղեկատվություններն արդեն առկա են «Հայբիզնեսբանկ», «Արցախբանկ», «Հայէկոնոմբանկ», «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերություններում, «Արցախփոստ» ՓԲԸ սպասարկման կենտրոններում, ինչպես նաև առցանց վճարումներ իրականացնող «Pay.artsakhgaz.am», «Idram», «TellCell»,  «MobyDram»  վճարային համակարգերում:

Հիշեցնում ենք, որ համաձայն «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» պահաջի բաժանորդները պարտավոր են վճարումներն իրականացնել  տեղեկատվության հրապարակումից հետո առավելագույնը 7 օրվա ընթացքում:

 

Հարգանքներով Արցախգազ ՓԲԸ տնօրինություն