Հարգելի բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված Արցախի Հանրապետության բնակչության բնական գազի փոխհատուցման աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար:
Մեկ բնակիչ բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝ բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ:
2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ:
2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝ բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները:
Այն բաժանորդները, որոնք 2018 թվականի մայիսի 18-ից չեն ունեցել բնական գազի մատակարարման պայմանագիր չեն կարող օգտվել ԱՀ կառավարության կողմից նախատեսված աջակցության ծրագրից: