Հարգելի վարորդներ, «Արցախգազ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ քաղաք Ստեփանակերտի Նաբերեժնայա 3-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող (Զառին բաղ տեղամաս) գազալցակայանը գործում է շուրջօրյա ռեժիմով և պատրաստ է սիրով սպասարկել Ձեզ:
Հարգանքներով Տնօրինություն
Սիրելի այցելու, ուրախ ենք ողջունել Ձեզ «Արցախգազ» ՓԲԸ պաշտոնական կայքում: Շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրություն ցուցաբերելու և կայք այցելելու համար: Այստեղ Դուք կարող եք գտնել օգտակար տեղեկություններ ընկերության մասին, ինչպես նաև հնարավորություն ունեք ծանոթանալու «Արցախգազ» ՓԲԸ ստեղծման պատմությանն ու գործունեությանը: Կայքում Ձեր ուշադրությանն են ներկայացված նաև գազից անվտանգ օգտվելու օգտակար խորհուրդներ:
Տեղադրված և մշտապես թարմացող տեղեկությունը կծառայի որպես ուղեցույց ընկերության բաժանորդների և գործընկերների համար:
Հարգելի գործընկերներ և բաժանորդներ, «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը բաց է առաջարկությունների համար: Մենք հաճույքով ի նկատի կառնենք Ձեր կողմից արված ցանկացած առաջարկ և անհրաժեշտության դեպքում, կկիրառենք դրանք գործնականում: