<<Արցախգազ>>ՓԲԸ Գործադիր Տնօրեն ՝ Ս.Ա.Միքայելյանի ուղերձը ուղղված Գազահամակարգի աշխատակցի տոն օրվա կապակցությամբ։


Հարգելի հայրենակիցներ այսօր Սեպտեմբերի 5 է ՝Գազահամակարգի աշխատակցի  տոն օրն է ,այն աշխատակիցների ովքեր տարիներ շարունակ  աշխատանքով  ապացուցել են  իրենց նվիրվածությունն մեր ժողովրդին մատուցելուվ մասնագիտացված ծառայություն մեր բոլոր բաժանորդներին:
2020թվականին  Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում  «Արցախգազ»ՓԲԸ աշխատակիցները Տնօրինության կողմից ճշգրիտ որոշումներով կարողացել են իրենց օժանդակությունը տրամադրել և  մարտական գործողություններին ՝ պահեստազորի կազմով և թիկունքում այդ կենաց մահու վճռորոշ պահին վեր խոյացած մասնագիտական բոլոր դժվարություններն մի կերպ հաղթահարելով անհրաժեշտ բոլոր տեղերում գազաֆիկացված ռեժիմը պահպանելու  համար ։
Չենք մոռանում նաև այն աշխատակիցներին ովքեր իրենց կյանքն ու առողջությունը նվիրեցին Արցախ աշխարհին:
Հարգելիներս եկեք գնահատենք սիրենք և հարգենք նրանց քանզի նրանք են ապահովում ջերմությունն մեր ընտանիքներում և զուգահեռ անվտանգությունը մեր օջախներում։

Մի խոսքով շնորհավոր բոլոր գազահամակարգի աշխատակիցների տոն օրը!!!!!!!!!!!!!
Գործադիր Տնօրեն ՝ Ս.Ա.Միքայելյան
No