Հայտարարություն
Հայտարարություն

Հարգելի ՝ գազասպառող բաժանորդներ, ձմեռային ջեռուցման շրջանի հետ կապված դժբախտ պատահարներից խուսափելու համար «Արցախգազ»ՓԲԸ-ը հորդորում և պահանջում է՝ խստորեն պահպանել հետևյալ կանոնները.
-Չտեղադրել ինքակամ՝ ինքնաշեն վառարաներ.
-Չկատարել ինքնակամ որևէ ձևափոխություն կապված ներտնային ցանցի գազատարների հետ.
-Ներտնային ցանցի սպասարկման ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման արդյունքում կնիքված փականը ինքնակամ չբացելը.
-Օդափոխություն չունեցող սենյակներում ինքնակամ գազասարքերի տեղադրումը.
-Եղանակային ցուրտ պայմանների արդյունքում գազասալիկները չօգտագործել որպես չորացուցիչ և բնակարանը ջեռուցելու նպատակով.
-Առանց ծխաօդատար ուղիների սարքինությունը ստուգելու չմիացնել և չօգտագործել գազասարքավորումներ.

ՀԻՇԵՔ՝
Ինքնակամ բոլոր գործողությունների, գազասարքավորումների մշտական սարքին վիճակի և անվտանգ շահագործելու համար պատասխանատվություն է կրում բաժանորդը։

«Արցախգազ»ՓԲԸ Տնօրինություն