ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` artsakhgas@mail.ru

Հեռ.1-04 |

ԼՂՀ Վարչապետի հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրում՝ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունում տեղի ունեցավ, գազի համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ, ընկերության մի շարք աշխատակիցների ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրման արարողություն: Պարգևները, ԼՂՀ Վարչապետ Արա Հարությունյանի անունից, հանձնեց «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը: ԼՂՀ կառավարության ղեկավարի և «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից ողջունելով ներկաներին, Սեյրան Միքայելյանն ասաց.

-Սիրելի գործընկերներ, «Արցախգազ» ընկերության աշխատակիցները անմասն չմնացին ԼՂՀ կառավարության ուշադրությունից: Մեր աշխատանքը ևս ըստ արժանվույն գնահատվեց: Եվ ներկաներից ոմանք կարժանանան ԼՂՀ վարչապետի հուշամեդալների և պատվոգրերի՝ գազահամակարգի բնագավառի աշխատակցի օրվա կապակցությամբ: Թեկուզ գազի աշխատակցի օրը դեռևս «ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված չէ: Չնայած այն հանգամանքին, որ դեռ խորհրդային ժամանակներից սեպտեմբերի առաջին կիրակին նշվում էր որպես գազահամակարգի բնագավառի աշխատակցի օր: «Արցախգազ» ՓԲԸ տնօրինությունը ժառանգելով այս ավանդույթը, որոշել է այն դարձնել շարունակական:

Սեպտեմբերի 5-ին «Արցախգազ» ՓԲԸ պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին ընկերության մի շարք աշխատակիցներ, իսկ այսօր` մասնագիտական հմտություն ցուցաբերելու, գազահամակարգի բնագավառի զարգացման գործում ունեցած ավանդի, բարեխիղճ, արդյունավետ և ամբասիր աշխատանքի համար, ինչպես նաև գազահամակարգի տնտեսությունում ունեցած ներդրումի համար, ձեզ կհանձնեք ԼՂՀ վարչապետի հուշամեդալներն ու պատվոգրերը: Ձեզանից յուրաքանչյուրի անձնական ձեռքբերումը՝ «Արցախգազ» ընկերության ձեռքբերումն է: Դա պետք է լինի բոլորի համար դրական օրինակ: Եվ խթան նորանոր ձեռքբերումների համար:

Անհրաժեշտ է մեր շնորհակալության խոսքն ասել նաև երկրի բարձրագույն ղեկավարությանը, կառավարությանն ու ԼՂՀ վարչապետին՝ «Արցախգազ» ընկերության գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու համար: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ցանկանում առողջություն, երջանկություն, խաղաղություն:

Այնուհետև, ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Մհեր Իսրայելյանը աշխատակիցներին ներկայացրեց «ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրելու մասին» որոշումը.




ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

ՈՐՈՇՈՒՄ


«Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» թիվ 406 որոշումը՝

Լեռնայնին Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, Արցախի գազաֆիկացման բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրել հետևյալ անձանց.


Հուշամեդալ


Նորայր Մելսիկի Մովսեսյանին - «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ՝ տեխնիկական գծով

Արեգ Արտյուշայի Ավագյանին - «Արցախգազ» ՓԲԸ գազատրանսպորտային շահագործման ծառայության պետ

Արթուր Մայոր Բաբայանին - «Արցախգազ» ՓԲԸ շինհավաքակցման աշխատանքների կազմակերպման, վթարակարգավարական և վթարավերականգնման ծառայության գազապոլիէթիլենային խողովակների եռակցող:

Ցոլակ Արկադիի Գաբրիելյանին - «Արցախգազ» ՓԲԸ Շուշիի արտադրաշահագործման տեղմասի վարորդ փականագործ

Արկադի Արարատի Մնացականյանին - «Արցախգազ» ՓԲԸ շինհավաքակցման աշխատանքների կազմակերպման, վթարակարգավարական և վթարավերականգնման ծառայության աշխղեկ


Պատվոգիր


Վիկտոր Գրիգորիի Սիմոնյանին - «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ՝ բնական գազի բաշխման և իրացման գծով

Արթուր Ռոբերտի Դադասյանին - «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ

Սամվել Վալերիի Սահակյանին - «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետի տեղակալ տեխնիկական գծով

Արարատ Ռոբերտի Առստամյանին - «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետի տեղակալ իրացման գծով

Էդուարդ Վաղարշակի Աբրահամյանին - «Արցախգազ» ՓԲԸ շինհավաքակցման աշխատանքների կազմակերպման, վթարակարգավարական և վթարավերականգնման ծառայության ներկարար

Լեռնիկ Սուրենի Դանիելյանին - «Արցախգազ» ՓԲԸ Մարտունու արտադրաշահագործման տեղամասի ներտնային ցանցի փականագործ

Լյովա Արսենի Ավետիսյանին - «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման ենթատեղամասի պետ

Սամվել Բենիկի Ավագիմյանին - «Արցագազ» ՓԲԸ շինհավաքակցման աշխատանքների կազմակերպման, վթարակարգավարական և վթարավերականգնման ծառայության էլեկտրաեռակցող

Գարիկ Բորիկի Յուզբաշյաինի - «Արցախգազ» ՓԲԸ Ասկերանի արտադրաշահագործման տեղամասի պետ

Էռնեստ Մուսայի Մուսայելյանին - «Արցախգազ» ՓԲԸ ավտոտրանսպորտային ծառայության խառատ

Սասուն Սուրենի Վանյանին - «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահգործման տեղամասի ԳԿԿ և հաշվառքի սարքերի սպասարկման ծառայության փականագործ-կարգգավորող

Սասուն Գեորգիի Սևիկյանին - «Արցախգազ» ՓԲԸ Մարտունու արտադրաշահագործման տեղամասի պետ

Ռուդիկ Սուրենի Միքայելյանին - «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի գազատարների շահագործման և սպասարկման ծառայության փականագործ

Հրաչիկ Հայրապետի Մակարյանին - «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի վարորդ փականագործ

Գարիկ Ռիգլետի Առստամյանին - ավտոտրանսպորտային ծառայության վարորդ- փականագործ

Արարողության վերջում ներկաները լուսանկարվեցին ողջ կոլեկտիվով: