ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` artsakhgas@mail.ru

Հեռ.1-04 |

ՙԱրցախգազ՚ ՓԲԸ գործադիր տնօրենի արտագնա խորհրդակցությունը՝ Մարտունու արտադրաշահագործման տեղամասում

Սեպտեմբերի 20-ին «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը մեկնեց ԼՂՀ Մարտունու շրջան՝ մոտիկից և անձամբ ծանոթանալու Մարտունու արտադրաշահագործման տեղամասի շենքային պայմաններին, իրականացվող ձմեռային նախապատրսատական աշխատանքներին, գործունեությանը:

Տեղի ունեցավ արտագնա խորհրդակցություն՝ արտադրաշահագործման տեղամասի աշխատակիցների հետ: Մարտունու ԱՇՏ-ի Պետ Սասուն Սևիկյանը ներկայացրեց իրականացված աշատանքներն ու մտահոգող խնդիրները:

Արտադրաշահագործման տեղամասի աշխատակիցները, իրենց խոսքում, նշեցին հատկապես մեքենատրանսպորտային հին պարկի արդիակաանացման, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման հարցերը, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում:

Սեյրան Միքայելյանը պատասխանեց, որ տնօրինությունը ծանոթ է բոլոր այդ խնդիրներին և դրանք ներկայացված են վերադաս մարմիններ: Հնարավորության դեպքում, դրանց անհապաղ կտրվի համապատասխան լուծում:

Գործադիր տնօրենն եղավ նաև, շուրջօրյա հերթապահություն իրականացնող, 1-04 ծառայությունում:

-Քանի որ այս ծառայությունը անմիջականորեն կապված է բաժանորդների անվտանգության հետ, հետևաբար ընկերությունը անչափ կարևորում է վերջինիս անխափան գործունեությունը,-ասաց Ս. Միքայելյանը:
Վերջում տրվեցին հանձնարարականներ ընթացիկ աշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար: