ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` artsakhgas@mail.ru

Հեռ.1-04 |

ՙԱրցախգազ՚ փակ բաժնետիրական ընկերությունը հավատարիմ է խոստմանը: Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքը գազաֆիկացված է
Ս.թ. հոկտեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում օրը սովորականից տոնական էր և բնակիչների տրամադրությունը՝ բարձր, պատճառը վաղուց սպասված էր: «Արցախգազ» ՓԲԸ տնօրեն Սեյրան Միքայելյանը, հավատարիմ մնալով ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ Սարուշեն համայնք այցելության ժամանակ տված խոստմանը, ժամանել էր հանդիսավոր պայմաններում հայտարարելու համայնքի գազաֆիկացման մասին:
Ս.թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնք այցելության ժամանակ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը ստանալով համայնքի գազաֆիկացման հանձնարարականը՝ անմիջապես ձեռնամուխ եղավ աշխատանքների իրականացմանը: Արդեն օգոստոսի 1-ին երկնագույն կրակը մուտք էր գործել Սարուշեն համայնք: Ընկերության կողմից խոստացված ժամկետի համեմատ, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի աշխարհագրական բարդ պայմանները «Արցախգազ» ՓԲ ընկերությունը իրականացրել է բավականին մեծածավալ աշխատանք: Մասնավորապես՝ գյուղ է հասցվել 1 կմ երկարությամբ խողովակաշար, տեղադրվել է համապատասխան ժամանակակից տեխնիկական ապահովվածությամբ գազաբաշխիչ կայան, գյուղամիջով անց է կացվել ընդհանուր 6 կմ երկարությամբ ցածր ճնշման, տարբեր տրամագծերով մետաղական խողովակաշար:
Ասկերնի շրջանի Սարուշեն համայնքում «Արցախգազ» ընկերությունն արդեն ունի մոտ 60 բաժանորդ:
Այսպիսով «Արցախգազ» ՓԲԸ ևս մեկ համայնքով ընդարձակեց իր աշխարահգրությունը՝ դրանով իսկ նպաստելով ԼՂՀ տնտեսության զարգացմանը: