ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` artsakhgas@mail.ru

Հեռ.1-04 |

ՙԱՐՑԱԽԳԱԶ՚ ՓԲԸ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՍԵՅՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԵՎ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Արցախգազ» ՓԲԸ սիրելի աշխատակցուհիներ, արցախի հմայիչ կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի կանանց միջազգային օրվա և ապրիլի 7-ի մայրության ու գեղեցկության տոների կապակցությամբ: Ցանկանում եմ մեծ ու անսահման սեր, քանզի այդպես քրիստոնեական սիրով կարող եք սիրել միայն Դուք: Մաղթում եմ, որ Ձեր կյանքում միշտ լինեն ուրախ օրեր ու երջանկության ժպիտը երբեք չպակասի Ձեր դեմքից: Իսկ եթե լինեն արցունքներ, ապա միայն երջանկության, եթե լինի ցավ, ապա միայն մայրության: Դուք ունեք այնպիսի հատկություններ, որոնք չունի աշխարհի ոչ մի կին: Ընտանիքներին Ձեր նվիրվածությամբ, կյանքի դժվարություններին դիմակայելու Ձեր յուրահատուկ կարողությամբ եղել եք միշտ մեր կողքին, ուժ ու կորով տալով մեզ՝ տղամարդկանց: Որի համար մենք շնորհակալ ենք Ձեզ:

Կրկին մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ կանանց այս հիասքանչ գարնանային միամսյակի կապակցությամբ: Ցանկանում հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:


ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ