ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` inbox@artsakhgaz.am

Հեռ.` +(374)47956007, 104 |

ՙԱրցախգազ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Ս. Միքայելյանի ցավակցական ուղերձը Ընկերության ԳՎՎԾ փականագործ Էդիկ Ապրեսյանի մահվան կապակցությամբ

«Սրտի խոր վշտով տեղեկացա մեր սիրելի գործընկեր «Արցախգազ» ՓԲԸ ԳՎՎԾ փականագործ Էդուարդ Ապրեսյանի մահվան մասին:

Կյանքի 79-րդ տարում մեզանից հեռացավ մարդ, ում երկարամյա ավանդն Ընկերության գործունեության մեջ անուրանալի է: Կարելի է ասել Էդիկ Ապրեսյանը կանգնած էր Արցախում գազահամակարգի կայացման ակունքներում:

1976թ.-ին, երբ բնական գազը առաջին անգամ մուտք գործեց այն ժամանակ ԼՂԻՄ, Էդիկ Ապրեսյանը ունեցավ իր ուրույն ներդրումը այդ գործում: Նրան հիրավի կարելի է անվանել գազի համակարգի Նահապետ: Արցախյան պատերազմից հետո, 1997 թվականին, երբ Արցախում վերականգնվեց գազամատակարարումը, նա կրկին աշխատանքի անցավ «Արցախգազ» ՓԲԸ-ում, որպես փականագործ: Եվ պատահական չէր այն մեծ պատիվը, հարգանքն ու հեղինակությունը, որ վայելում էր Էդիկ Ապրեսյանը կոլեկտիվում և հասարակությամ մեջ: Նրա վաստակավոր հանգստի անցնելուց հետո «Արցախգազ» ՓԲԸ-ում իր գործն են շարունակում նրա «դարբնոցն» անցած սաները: Էդիկ Ապրեսյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

«Արցախգազ» ՓԲԸ ողջ կոլեկտիվի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ապրեսյանների ընտանիքին և հարազատներին»:

«Արցախգազ» ՓԲԸ

Գործադիր տնօրեն Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ