ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` inbox@artsakhgaz.am

Հեռ.` +(374)47956007, 104 |

ՙԱրցախգազ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 5-ի գազահամակարգի բնագավառի մասնագիտական տոնի առթիվ:


«Հարգելի գործընկերներ, գազահամակարգի բնագավառի սիրելի աշխատակիցներ 2015թ.-ից ԱՀ Կառավարության օգոստոսի 28-ի թիվ 555-Ն որոշմամբ սեպտեմբերի 5-ը պաշտոնապես նշվում է որպես Գազամատակարարման համակարգի բնագավառի աշխատակցի օր: Սեպտեմբերի 5-ը մեր մասնագիտական տոնն է, այն մարդկանց տոնը, ովքեր իրենց կյանքի թեկուզ մի մասը նվիրել են գազահամակարգի զարգացմանը: Ունենք նվիրյալներ, ովքեր իրենց ողջ կյանքն են նվիրել բնագավառին, իրենցից ոմանք այսօր մեր հետ չեն, սակայն մենք հիշում ենք բոլորին: Երիտասարդ սերունդը շարունակում է ոչ սակավ նվիրվածությամբ կատարել իր գործը: Թույլ տվեք այս պայծառ օրվա առթիվ հղել իմ ջերմագին շնորհավորանքները Ձեզ, Ձեր ընտանիքներին և ցանկանալ ուժ, եռանդ, նորանոր հաջողություններ և երջանկություն անձական կյանքում:

2017թ.-ին «Արցախգազ» Ընկերությունը հանձնվեց մասնավոր կառավարման, ասել է, թե կրկնապատկվեցին պարտավորությունները շարունակելու հայրենիքին մեր գործունեությամբ առավել ծառայելու: Ավանդույթի համաձայն պարտավոր ենք շարունակել ի կատար ածել տրված խոստումները:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին կարող ենք արձանագրել, որ ներդրումներն իրականացնելիս շեշտը դրել ենք ժառանգություն ստացած հին գազատարների ու գազասարքավորումների փոխարինմանը: Աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու և բաժանորդներին հավուր պատշաճի սպասարկելու նպատակով բարելավել ենք արտադրաշահագործման տեղամասերի շենքային պայմանները: Անվտանգ և անխափան գազամատակարարում ապահովելու նպատակով ընկերությունը արդեն իսկ իրականացրել է մոտ 402 մլն դրամի ներդրում:

Մի շարք համայնքներում բարերարների միջոցներով նախանշված ժամկետներում իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, տարվում են բանակցություններ գազաֆիկացման ցանցը քայլ առ քայլ ընդլայնելու նպատակով, որն արդեն իսկ ընդգրկում է 8 քաղաքային և 77 գյուղական համայնք:

Ինչ խոսք երկար կարող ենք խոսել կատարված աշխատանքի և ձեռքբերումների մասին, այդ ամենին մենք հասել ենք միասին: Սակայն մեր աշխատանքի արդյունքը պետք է փաստեն բաժանորդները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գազամատակարարման համատակարգի բնագավառի մասնագիտական տոն օրվա առթիվ, մաղթում ամենալավն ու բարին կյանքում»:

«ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԲԸ

ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՍԵՅՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ