ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` inbox@artsakhgaz.am

Հեռ.` +(374)47956007, 104 |

Հերթական ուսումնական պարապմունքը ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ում

«Արցախգազ» ՓԲԸ-ում շարունակվում է տեխնիկական վերազինման և Ընկերության հնարավորությունների զարգացման գործընթացը, որի նպատակն է բաժանորդներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը: «Արցախգազ» ՓԲԸ պատվերով Ընկերությունում ներդրվել և արդեն իսկ գործարկվում է նոր համակարգչային ծրագիր, որի նպատակն է բաժանորդների վճարումների մասին տվյալների հավաքագրումը և մեկ ընդհանուր բազայի ստեղծումը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ավտոմատ կերպով կազմել հաշվետվություններ՝ ինտեգրելով դրանք բանկերի և վճարային համակարգերի հետ: Ծրագրի հեղինակային իրավունքը պատկանում է «Արցախգազ» ՓԲԸ-ին:


Ծրագրին ծանոթացնելու նպատակով սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հերթական ուսումնական պարապմունքը, որին մասնակցում էին «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտում և շրջաններում գործող արտադրաշահագործման տեղամասերի ներտնային ցանցը սպասարկող օպերատորները՝ հետագա շահագործման նպատակով: