ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` inbox@artsakhgaz.am

Հեռ.` +(374)47956007, 104 |

Պարզաբանում Շուշի քաղաքում տեղի ունեցած թունավորման վերաբերյալ

«Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրինությունը ցավակցություն է հայտնում ս.թ. հունվարի 8-ին Շուշի քաղաքի Հախումյան 1/բն11 հասցեում տեղի ունեցած` մահվան ելքով շմոլ գազից թունավորման դեպքի հետ կապված և տեղեկացնում, որ ԱՀ Ոստիկանության և «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության համաձայն թունավորման պատճառ է հանդիսացել անսարք ջրատաքացուցիչը: Համաձայն Շուշիի արտադրաշահագործման տեղամասից ստացված տեղեկատվության` 2017թ.-ի մայիսի 25-ին անսարքության պատճառով վերոնշյալ բնակարանի ջրատաքացուցիչի գազամատակարարումը դադարեցվել և կնքվել է: Գազասարքի անսարք լինելու հանգամանքը ակտավորվել և գրանցվել է տեղամասային գրանցամատյանում:

Տվյալ բնակարանում երկար ժամանակ բնակիչը չի բնակվել, դուռը փակ է եղել, հետևաբար տեղամասի ներտնային ցանցը սպասարկող փականագործը հնարավորություն չի ունեցել իրականացնել տեխնիկական սպասարկում:

Համաձայն մատակարար-բաժանորդ պայմանագրի դրույթների` բնակիչը իրավունք չունի կնքված անսարք գազասարքավորումից օգտվել մինչև հայտնաբերված թերության վերացումը: Անսարքության վերացումից հետո բաժանորդը պարտավոր է այդ մասին տեղեկացնել «Արցախգազ» ՓԲԸ և իրականացնել կրկնակի փորձարկում: Բաժանորդը, բնակարանից երկար ժամանակով բացակայելու դեպքում, այդ մասին պարտավոր է տեղեկացնել «Արցախգազ» ՓԲԸ՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Ներկայացնում ենք լուսանկար դեպքի վայրից` անսարքության բնութագրությամբ.


«Արցախգազ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ գազը անվտանգ է նրա հետ ճիշտ վարվելու դեպքում: Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել գազից օգտվելու անտանգության կանոնները: