ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ՙՋՄ Հոլդինգ՚ ՍՊԸ հիմնադիր Վիտալի Գրիգորյանցի ջանքերով ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ում իրականացավ ևս մեկ ներդրումային ծրագիր

«Արցախգազ» ՓԲԸ մեքենատրանսպորտային պարկը համալրվել է նոր ավտոմեքենաներով:


Այսօր, օգոստոսի 21-ին «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը հանդիսավոր պայմաններում ընկերության վարորդներին հանձնեց ներդրումային 3-րդ փուլով ձեռք բերված գործարանային արտադրության թվով 8 ՈՒԱԶ մակնիշի ուղևորաբեռնատար ավտոմեքենաների բանալիներ: Մեքենաները նախատեսված են հատուկ բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար: Վարորդների ընտրություն կատարելիս տնօրինությունը նախապատվությունը տվել է երկարամյա աշխատողներին ու առավել փորձառուներին, որոնցից է «Արցախգազ» ՓԲԸ Շուշիի արտադրաշահագործման տեղամասի վարորդ, արցախյան պատերազմի մասնակից, հաշմանդամ Ցոլակ Գաբրիելյանը:



Ներդրումային ծրագրի առաջին փուլով ձեռք է բերվել ժամանակակից ուղևորատար «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը փոխարինել է սովետական արտադրության «ՌԱՖ» ավտոմեքենային:

Ընդհանուր առմամբ 2017 թվականից սկսած մեքենատրանսպորտային պարկի թարմացման նպատակով մասնավոր սեփականատիրոջ կողմից ներդրվել է մոտ 131 մլն. դրամ գումար, որի արդյունքում ձեռք են բերվել թվով 11 ավտոմեքենաներ: