«Արցախգազ» ՓԲ Ընկերության իմ սիրելի
կոլեկտիվ, արդեն որերորդ անգամ պատիվ ունեմ շնորհավորել Ձեզ, սեպտեմբերի 5-ի գազահամակարգի բնագավառի աշխատակցի տոնի կապակցությամբ: Օրը մի առիթ
է խոսելու արվածի ու անելիքների մասին: Այն, որ Ընկերությունը կայուն քայլերով շարժվում
է առաջ տեսանելի է անզեն աչքով: Այդ մասին խոսում են մեր կողմից վճարված հարկերն, իրականացված
ներդրումներն ու բացված նոր աշխատատեղերը:
Մեր առաքելությունն է ապահովել անխափան և անվտանգ գազամատակարարում: Խոսելով կատարված աշխատանքի մասին կարող ենք ուրախությամբ նշել, որ Արցախում
2019 թվականի ընթացիկ ժամանակահատավածում փաստացի եկնագույն կրակից արդեն իսկ օգտվում են մոտ 30 հազար բնակիչ-բաժանորդներ և հիմնարկ ձեռնարկություններ:
Անվտանգության
երաշխիքներից
ելնելով 2019 թվականին առավել լայն թափ է տրվել Ընկերության
կողմից մատուցվող ներտնային ցանցի սպասարկման ծառայությանը: Ողջունելի է, որ բաժանորդները
հետզհետե առավել գիտակցաբար են մոտենում անվտանգության խնդրին, դրա ապացույցն է մոտ 60% կնքված պայմանագրերը: Անվտանգության սարքավորումների
տեղադրմանը զուգահեռ իրականացվում է է նաև ներտնային ցանցի գազատարների կարգավորում,
ծխաօդատար ուղիների սպասարկում:
2019թ.-ին դրությամբ բաժանորդներից ստացվել և ընթացքավորվել են տարբեր հարցերի վերաբերյալ շուրջ 705 դիմումներ:
Սեփականատիրոջ կողմից իրականացված ներդրումների շնորհիվ արդիականացվել է «Արցախգազ» ՓԲԸ մեքենատրանսպորտային պարկը, իրականացվել են իրենց շահագործման ժամկետը սպառած տարբեր ճնշման գազատարների փոխարինում: Ընդ որում փոխարինվել է Տող-Հադրութ մայրուղային գազատարի 2,7 կիլոմետրանոց հատվածը, որը մշտապես վթարների և կորուստների պատճառ էր հանդիսանում:
2019 թվականին անց ենք կացվել Դրմբոն-Գետավան մայրուղային գազատար, որը հնարավորություն է տալիս նաև հարակից գյուղերին օգտվել բնական գազից:
Արդյունքները խոսում են «Արցախգազ» ՓԲԸ կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի մասին: Եվ այս տոնական օրը մենք պարզապես պարտավոր ենք այս մասին նշել ու արժևորել կատարված աշխատանքը:
Իրականացվում են աշխատանքներ Ուխտաձոր համայնքի գազաֆիկացման նպատակով: 2019թվականի ընթացքում երկնագույն կրակը հասցվել է նաև Ասկերանի շրջանի Կարմիր Գյուղ:
Սիրելի գործընկերներ. ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ գազահամակարգի բնագավառի աշխատակիցների տոնի կապակցությամբ: Ցանկանում առողջություն, երջանկություն: Մեր բոլոր ջանքերը ուղղված են հանուն մեր Արցախ աշխարհի զարգացման ու բարգավաճման: Եվ, որպես «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն հետ այսու ևս խնդրում և պահանջում եմ չխնայել ջանք ու եռանդ հանուն մեր առաքելության՝ անվտանգ ու անխափան գազամատակարարման իրականացման: