Համաձայն Արցախի կառավարության և «Ջի ԷՄ Հոլդինգ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի, «Արցախգազ» ՓԲ ընկերությունը իրականացնում է շարունակական ներդրումների ծրագիր, ըստ ժամանակացույցի: Որի շրջանակներում արդիականցվում են բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներ, գազասարքավորումներ, ձեռք են բերվում մեքենատրանսպորտային նոր միջոցներ: Իրականացվում են ներտնային գազատարների արդիականացման աշխատանքներ:
Ընկերությունը զուգահեռաբար մասնակցում է նաև գազի բնագավառում պետպատվերի շրջանակներում հանրապետության շրջաններում իրականացվող տարբեր ծրագրերի: Որից է Ասկերանի շրջանի Խանցք համայնքի գազաֆիկացումը:
Մասնագիտացված խմբերը համայնքում իրականացնում են ինչպես ստորգետնյա միջին
ճնշման գազատարի անցկացման հողային, այնպես էլ գյուղամիջյան ցածր ճնշման վերգետնյա
մետաղական խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ:
Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի նախատեսված է անց կացնել համայնքը սնուցող ստորգետնյա միջին ճնշման 3,2 կմ գազատար և 5 կմ-ից ավելի գյուղամիջյան վերգետնյա մետաղական ցածր ճնշման խողովակաշար:
Գազաֆիկացման աշխատանքների մեկնարկը տրվել հոկտեմբերի 1-ին և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: