Սույն
թվականի դեկտեմբերի 9-ին «Արցախգազ» ՓԲ ընկերությունում, գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի
հանձնարարությամբ, կազմակերպվել
էր աշխատանքային խորհրդակցություն, որը գլխավորում էր Ընկերության գլխավոր ճարտարագետ Նորայր Մովսեսյանը: Ներգրավված էր ներտնային ցանցի սպասարկման ծառայության ողջ անձնակազմը՝ պետ Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ, պատասխանատու ստորաբաժանումների
ղեկավարներ: Հրավիրված էր Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության պրոֆելակտիկայիբաժնի
պետ՝ մայոր Լ. Ասրյանը: Մասնակցում
էին նաև շրջաններում գործող արտադրաշահագործման տեղամասերի պետերը:
Խորհրդակցության նպատակը վերջին ժամանակներում բաժանորդների շրջանում արձանագրված թունավորման դեպքերի ուսումնասիրություն էր:
Ներկաները իրենց ելույթներում կարևորեցին բաժանորդների շրջանում գազից օգտվելու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ քարոզչական աշխատանքի ուժեղացման անհրաժեշտությունը:
«Արցախգազ» ՓԲԸ տեղխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Գեորգի Ղարամյանը իր խոսքում առանձնահատուկ խիստ կերպով կարևորեց ներտնային ցանցի սպասարկման ծառայության փականագործների պատասխանատու վերաբերմունքը իրենց աշխատանքային պարտականությունների հանդեպ:
Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության պրոֆելակտիկայիբաժնի պետ՝ մայոր Լ. Ասրյանը խոստացավ այսուհետ ևս իրականացնել գործուն ջանքեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և «Արցախգազ» ՓԲԸ ներտնային ցանցի սպասարկման ծառայության միջև համագործակցությունը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում ապահովելու նպատակով:
«Արցախգազ» ՓԲԸ պայմանագրային-իրավաբանական բաժնի պետ Գրիգորի Հարությունյանը Ընկերության արտադրաշահագործման տեղամասերի պետերին տվեց հանձնարարական վերահսկողության ներքո պահել բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթացը՝ համաձայն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշման, հիշեցնելով, որ Ընկերությանը գործընթացն ավարտելու համար տրված է վերջնաժամկետ մինչև 2020թ.-ի հունվարի 1-ը:
Խորհրկացությունից հետո տեղի ունեցավ արդյունքների ամփոփում՝ «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի գլխավորությամբ: