Երկնագույն կրակը ուրախություն բերեց նաև Ստեփանակերտի նախկին հանրակացարանի բնակիչներին

Կամոի 1-ին նրբանցք/6 հասցեի բազմաբնակարան շենքը, որը Ստեփանակերտցիներին առավել հայտնի էր, որպես հանրակացարան, պետության կողմից հիմնանորոգվելուց հետո նաև գազաֆիկացվեց: Գազաֆիկացման աշխատանքները իրականացվել է կապալառուի կողմից: Շենքը ունի 50 բնակարան: Մատակարարը, ի դեմս «Արցախգազ» ՓԲ ընկերության, այսօր ընդունեց գազաֆիկացման աշխատանքները: Ընկերության աշխատակիցները՝ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի ղեկավար Սամվել Սահակյանի գլխավորությամբ ստուգեցին բոլոր բնակարանների ներտնային գազատարները և գազասարքերը, տեղադրվեցին անվտանգության սարքավորումներ, գազահաշվիչներ և հանձնեցին շահագործման:

Շենքի համար 22 բնակարանի բնակիչ Վագիֆ Ալեքսանյանը բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության իշխանություններին բնակարանների, իսկ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը՝ երկնագույն կրակի ջերմությունը իրենց բնակարաններ հասցնելու համար: Նա նշեց, որ երկար են սպասել այն օրվան, որ վերջապես իրենք էլ ապրեն մարդկային պայմաններում: