Նորակառույց Այվազովսկի 15 հասցեի բազմաբնակարան շենքը գազաֆիկացվել է:
Ք. Ստեփանակերտի Այվազովսկի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի գազաֆիկացումից հետո ընթանում են ներտնային գազատարների ստուգողական աշխատանքներ: Գործընթացը տեղում համակարգում է «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը: Գազասարքերի և անվտանգության համակարգերի վերջնական փորձարկումից հետո գազահամակարգը այսօր, դեկտեմբերի 24-ին կհանձնվի բնակիչների շահագործմանը: Տեղում բնակիչների հետ կնքվում են նաև պայմանագրեր: