Ստեփանակերտ քաղաքի Ստարավոյտովա փողոցի թիվ 1 հասցեի «Արցախգազ» ՓԲ ընկերությանը պատկանող թիվ
3 ավտոգազալիցքավորման կայանում այցելուների
համար բացվել է նոր հարմարավետ կահավորված սպասասրահ, որտեղ ստեղծված են
բոլոր պայմանները հաճախորդների սպասումը առավել հաճելի դարձնելու նպատակով: Սպասասրահը
կառուցվել է հիմքից և ի թիվս բազմաթիվ հարմարությունների, առկա է նաև մոնիտոր, որի միջոցով հաճախորդը հնարավորություն ունի ստանալ
մանրամասն տեղեկատվություն իր ավտոմեքենայի լիցքավորման ընթացքի մասին: Անգամ ավտոմեքենայի լիցքավորումից հետո զով մթնոլորտն ու անդորրը ստիպում են չհեռանալ: Տարվա ցուրտ եղանակներին այստեղ անգամ հատակն է ջեռուցվում:
Գազալցակայանի
տարածքում առկա է «Լվա ինքդ» ավտոմեքենաների լվացման կետ: Շտապ վճարումներ
իրականացնելու նպատակով այցելուի տրամադրության տակ է նաև «Ի-Դրամ» վճարային
տերմինալը:
Նախատեսված է նաև հիմնավոին վերանորոգել գազալցակայանի սրճարանը:
«Արցախգազ» ընկերության կողմից արդեն իսկ հիմնանորոգվել է նաև Մարտունի քաղաքի թիվ 1 խճուղում գտնվող գազալցակայանը:
Անվտանգ շահագործում ապահովելու նպատակով պարբերաբար արդիականացվում են նաև «Արցախգազ» ՓԲ ընկերությանը պատկանող բոլոր գազալցակայանների տեխնիկական սարքավորումները:
«Արցախգազ» ՓԲԸ ԱԳԼՃԿ-ների սպասարկման զարգացման
ուղղությամբ 2019թ.-ից սկսած իրականացվել է շուրջ 223 մլն դրամի ներդրում:
Ընկերությունը հավատարիմ է իր գաղափարախոսությանն ու քաղաքականությանը. Իր հաճախորդների և բաժանորդների հանդեպ լինել մաքսիմալ անաչառ և ազնիվ՝ ապահովելով ժամանկակից որակների և ստանդարտներին համապատասխան ծառայություններ: