ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` inbox@artsakhgaz.am

Հեռ.` +(374)47956007, 104 |

Իրավական ակտեր

Գազամատակարարման համակարգի գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտը` «Էներգետիկայի մասին» ԼՂՀ Օրենքն է (ընդունված 29.12.99թ., լրացումները և փոփոխությունները կատարվել են 2002թ.), որը արտացոլում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և բնական գազ սպառողների փոխհարաբերությունները, և որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումը:

Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

v էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

v էներգետիկայի բնագավառի գործունեության կարգավորումը.

v տնտեսական գործունեության, պետական կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատումը.

v սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը.

v տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը.

v էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը.

v էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.

v էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը.

v հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում՝ ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը.

v շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.

v գիտատեխնիկական առաջընթացի և նոր էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.

Ընկերության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերից կարելի է նշել`

• ԼՂՀ Օրենքը «Էներգետիկային բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» (ընդունված 05.10.2007թ.)

• ԼՂՀ Օրենքը «Հրդեհային անվտանգության մասին» (ընդունված 03.06.2002թ.)

• ԼՂՀ Օրենքը «ԼՂՀ-ում չափումների միասնականության ապահովման մասին» (ընդունված 11.06.2001թ.)

• ԼՂՀ Օրենքը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» (ընդունված 20.01.2007թ.)

• ԼՂՀ Օրենքը «Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ընդունված 14.09.2001թ.)

• ԼՂՀ Օրենքը «Գնումների մասին» (ընդունված 29.12.2010թ.)

• ԼՂՀ կառավարության «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոնները և աշխատանքի անվտանգության պահանջների տեխնիկական կանոնոկարգը հաստատելու մասին» թիվ 528 որոշում (ընդունված 20.12.2005թ.)

• ԼՂՀ կառավարության «Անվտանգության կանոնները գազի՝ տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 565 որոշում (ընդունված 28.11.2005թ.)

• ԼՂՀ կառավարության «Միջին և բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացությունը տալու կարգը հաստատելու մասին» թիվ 18 որոշում (ընդունված 30.01.2007թ.)

• ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 27.11.2007թ. թիվ 12Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին»

• Քաղաքացիական, քրեական, աշխատանքային և վարչական օրենսգրքեր