«Արցախգազ» ՓԲ Ընկերությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իրեն տրված լիցենզիաների հիման վրա, բացի բնական գազի ներկրման և փոխադրման ծառայությունից, մատուցում է նաև գազաֆիկացման ծառայություններ՝ այդ թվում.
-բնական գազի փոխադրման ցանցի կառուցում
-բնական գազի բաշխման ցանցի կառուցում
-գազահամակարգի օպերատորի ցանցի կառուցում
-գազահամակարգի ցանցի ծառայություն
-գազահամակարգի ցանցի շինարարություն
Գազաֆիկացման կարգը.
Բնակարանի կամ բնակելի տան գազաֆիկացման համար, սեփականատերը այցելում է Ստեփանակերտում՝ «Արցախգազ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, իսկ շրջաններում՝ տվյալ շրջանը սպասարկող արտադրաշահագործման տեղամաս: Այցելուն իր հետ պետք է ունենա սեփականության վկայական և անձը հաստատող փաստատթուղթ: Դիմում հայտը լրացնելուց հետո, տեխնիկական պայմանների առկայության պարագայում, Ընկերությքան կողմից կազմվում են նախագծանախահաշվային փաստաթղթեր և իրականացվում գազաֆիկացման աշխատանքներ: