ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` inbox@artsakhgaz.am

Հեռ.` +(374)47956007, 104 |

Ընկերություն
«Արցախգազ» ՓԲԸ զբաղվում է տնտեսական գործունեության այնպիսի տեսակներով, ինչպիսիք են.

-բնական և հեղոկ գազի փոխանցում և իրացում

-մասնակցություն գազամատակարարման և գազի, տնտեսության զարգացման հեռանկարային և ընթացիկ ծրագրերի մշակմանը

-գազի, տնտեսությունում գիտատեխնիկական առաջընթացի և առաջավոր փորձի նորագույն նվաճումների ներդնում

-գազամատակարարման բնագավառում շինարարական, վերականգնողական և նորոգման աշխատանքների իրականացում:
Մատուցված ծառայությունների բարձր մակարդակի, ինչպես նաև ակտիվ հասարակական գործունեության համար «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունն արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի և շքանշանների:

Ընկերությունը կարող է իրականացնել նաև, օրենքով չարգելված, ցանկացած տնտեսական գործունեություն:


Հիմնախդիրները և Գործառույթները


  • Բնական գազի քանակների, պահանջարկի և առաջարկի հաշվառում
  • սահմանային չափիչ հանգույցից բնական գազի ներկրում և անխափան փոխադրում մինչև գազաբաշխիչ կայաններ.
  • բաշխված, իրացված բնական գազի ճշգրիտ հաշվառում և վճարումների ապահովում
  • բնական գազի ճնշման կարգաբերում
  • անխափան և անվտանգ գազամատակարարման ապահովում
  • ստուգաչափման աշխատանքների իրականացում
  • կորուստների հայտնաբերում, նվազեցում և լիկվիդացում
  • բնական գազից օգտվելու առավելությունների գովազդում
  • բնական գազի սպառման ապօրինի գործունեության հայտնաբերում և համապատասխան պատժամիջոցների կիրառում


Գազամատակարարման բնագավառում շինարարական, վերականգնողական և նորոգման աշխատանքների իրականացման ուղղությամբ հիմնական խնդիրները կապված են բնագավառի զարգացման ներդրումային այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հնարավոր միջոցների ձեռքբերման, գազամատակարարման հզորությունների առավելագույնս օգտագործման, ոլորտի կատարելագորման, շուկայի շարունակական զարգացման և տարածաշրջանային գազահամակարգերի ինտեգրացման հետ:

Առաջնահերթ խնդիրներից է հանրապետության լրիվությամբ գազաֆիկացումը, ինչպես նաև կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների շահագործման անվտանգության ապահովումը: Այս խնդրի լուծումը կապահովի հուսալի և անվտանգ գազամատակարարում, որն էլ իր հերթին կխթանի ԼՂՀ տնտեսության կայուն զարգացումը:


Նպատակները

Բնական գազի գնման և բաշխման ուղղությամբ գազամատակարարման համաչափ բաշխվածություն, շրջաններում գազամատակարարման բնականոն գործունեություն: Տեղեկատվական ծառայություններից օգտվելու, ոլորտում գործունեություն իրականացնելու որակի ապահովում:


Գերակայությունը

Ոլորտի զարգացման գերակա ուղղություններն են.
  • Ծառայությունների մատուցման բարելավում՝ աշխատողների զբաղվածության մակարդակի բարձրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, համապատասխան հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղիների մշակմանն ուղղված ծրագրերի միջոցով:
  • Իրազեկվածության աստիճանի բարձրացում` կոմունիկացիոն համակարգի զարգացման, տեղեկատվական ծրագրերի, ժամանակակից հաշվողական տեխնիկայի ներդրման միջոցով:
  • Շրջաններում գազամատակարարման ծառայություններից օգտվելու արդյունավետության բարձրացում:
  • Կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, վերավորակավորման նպատակային ծրագրերի իրականացում:
  • Նյութատեխնիկական բազայի արդիականացում