ՎՃԱՐԵՔ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՌՑԱՆՑ՝ PAY.ARTSAKHGAZ.AM, IDRAM, MOBYDRAM ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ    ////   PAY.ARTSAKHGAZ.AM սպառած բնական գազի առցանց վճարման համակարգ:  //      Անվտանգության կանոններին ծանոթանալու համար այցելեք www.artsakhgaz.am  ՙԱՎՆՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՚ բաժին: //      Սեպտեմբերի 5-ը Արցախում նշվում է որպես գազամատակարարման համակարգի աշխատակցի օր: *     1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ

375000, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծ նրբ. 28

«Արցախգազ» ՓԲԸ

Էլ. հասցե` inbox@artsakhgaz.am

Հեռ.` +(374)47956007, 104 |

Անվտանգություն
Սիրելի բաժանորդներ, այս բաժնում տեղադրված ինֆորմացիան կլինի օգտակար՝ գազից անվտանգ օգտվելու համար:

Կստանաք Ձեզ մտահոգող մի շարք այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են.

-Ինչպես ճիշտ միացնել գազի կաթսաները եւ գազով աշխատող սարքավորումները:

-Արդյո՞ք բոլոր միացումներն են Ձեր բնակարանում համապատասխանում թույլատրելի նորմերին,
-Ովքեր են իրավասու իրականացնել միացման

աշխատանքներ եւ այլն:

---------------------------------------------------------------------------------------------------------------------
ՆԵՐՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱԶԱՍԱՐՔԵՐԻՑ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
Ձեր ուշադրությանն է ներկայացված «Արցախգազ» ՓԲԸ ձեռնարկը, որը կծառայի որպես ուղեցույց՝
երկնագույն կրակից անվտանգ օգտվելու համար: Ձեռնարկն առկա է նաև տպագիր տարբերակով:
Սա Ձեր լավագույն ուղեցույցն է:Օգտվեք և ուշադրություն դարձրեք խորհուրդներին ու զգուշացումներին,
քանի որ դա բխում է Ձեր իսկ անվտանգության շահերից:



Հիշեք, որ գազը վտանգավոր է միայն նրա հետ ոչ ճիշտ վերաբերվելու դեպքում:
Եթե Դուք անտեսում կամ խախտում եք անվտագության կաննոնները, դրանով վտանգում եք ինչպես Ձեր,
այնպես էլ Ձեր հարազատների ու հարևանների կյանքը:
Այստեղ կարևոր է գիտակցել, թե կա՞ արդյոք ավելի թանկ բան, քան կյանքը,
որը ռիսկի է ենթարկվում խախտման պատճառով: